Ամերիաբանկը «Անկանխիկը թույն ա» արշավի շրջանակում ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և համերգի տոմս30 հուլիսի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով հուլիսի 29-ից մինչև սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկ տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար: Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաև արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում և կուրսում են սովորում: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի): Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակներում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները և կոմունալ վճարումները: Մանրամասներն այստեղ՝ այստեղ:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |