Մահացել է Երվանդ Ղազանչյանը31 հուլիսի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը։ «Քիչ առաջ մահացավ հայրս...»,-գրել է նա: Երվանդ Ղազանչյանը 82 տարեկան էր: Բեմադրիչը ծնվել է 1937թ. հունիսի 2-ին, Երևանում։1949-52թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես սկսնակ դերասան, 1958-62թթ.` Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 1967-70թթ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, 1984-86թթ.` որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-76թթ` Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան)` որպես գլխավոր ռեժիսոր, 1976-78թթ.` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1980-84թթ. և 1986-93թթ.` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գլխավոր ռեժիսոր: 1993թ-ից Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 1993-2002թթ եղել է նաև թատրոնի տնօրենը: 1974թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1995-2007թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը: 1986թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով:1974թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |