ՀՀ-ի միջուկային անվտանգությունն առավելագույն 4 միավորից 3.82 է![]() 31 հուլիսի 2019 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խմբի գնահատմամբ, ՀՀ միջուկային անվտանգության մակարդակն առավելագույն 4 միավորից 3.82 է, հայտնել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Նշվում է, որ հունիսին 7-օրյա ստուգողական առաքելությամբ Հայաստանում էր գործակալության փորձագետների խումբը, որի նպատակն էր քննարկել 2015 թվականի IRRS-ի (գործակալության կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը) կողմից տրված առաջարկների և խորհուրդների իրականացման ընթացքը: Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով և հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից: ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |