Հյուսիսային Կորեան ևս մի քանի հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան ևս մի քանի հրթիռ է արձակել

PanARMENIAN.Net - Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մի քանի հրթիռ է գործարկել: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի վրա հղումով:

Ըստ գերատեսչության, խոսքը «հուլիսի 31-ի առավոտյան անհայտ արկերի» արձակման մասին է: Դրանք արձակվել են Հարավային Համգյոն գավառի տարածքից, որը գտնվում է Հոդո թերակղզում:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ Վաշինգտոնը տեղյակ է Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռների արձակման մասին: «Մենք կհետևենք զարգացումներին»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»:

Արձակված հրթիռները չեն հասել Ճապոնիայի տարածքային ջրերին և բացառիկ տնտեսական գոտուն:

ԿԺԴՀ-ն հուլիսի 25-ին 2 հրթիռ էր արձակել Ճապոնական ծովում: Դրանք թռել են մոտ 430 կմ: Ըստ աղբյուրի ճապոնական կառավարությունում, խոսքը փոքր հեռահարության հրթիռների գործարկման մասին է: Նմանատիպ հրթիռներ Հյուսիսային Կորեան գործարկել էր նաև մայիսի սկզբին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---