Հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազի արտահանումը Հայաստան 6 հոկտեմբերի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազի արտահանումը Հայաստան: Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) տնօրեն Ռասուլ Սալմանիի խոսքերով, կիրակի օրվանից Հայաստանը կսկսի գազ առաքել Հայաստան: «Իրանը նախատեսում է Հայաստան առաքել տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետր գազ: Սկզբնական շրջանում գազի առաքումների ծավալը շատ մեծ չի լինի, սակայն 2009թ. այն կհասնի 2,3 մլրդ խորանարդ մետրի: Փոխարենը Իրանը Հայաստանից կստանա 3,3 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա»,-ասել է Սալմանին, հաղորդում է իրանական IRINN գործակալությունը: Իրան-Հայաստան գազամուղի 100-կիլոմետրանոց իրանական ճյուղը սկսվում է Թավրիզում եւ վերջանում է երկու երկրների սահմանագծին Մեղրիում: Հայկական մասը Մեղրիից հասնում է Սարդարան: Իրանը հաջորդ երկու տարիներին կապահովի Հայաստանի գազի պահանջը: Գազամուղի ընդհանուր արժեքը կազմում է 28,2 մլն դոլար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |