Սուրենյան. Մեղրիում +43 է![]() 31 հուլիսի 2019 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին Մեղրիում +43 աստիճան է գրանցվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է»,-ասվում է գրառման մեջ։ ԱԻՆ-ը հայտնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով։ Երևանում՝ հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |