ԱՄՆ-ն 3 ամսով երկարացրել է Իրանում միջազգային միջուկային գործակցության թույլտվությունը![]() 1 օգոստոսի 2019 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը մտադիր է կրկին թույլ տալ սահմանափակ միջազգային գործակցությունն Իրանում՝ քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում: Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, խոսքը ևս մեկ անգամ թույլտվությունը 90 օրով երկարացնելու մասին է: Բոլոր գործողություններն այդ հարցի շուրջ ուշադրության կենտրոնում են: Այդ մասին հայտարարել է Բոլթոնը, հայտնում է Deutsche Welle-ն Fox Business-ի վրա հղումով: Վերջին անգամ ԱՄՆ-ն նման թույլտվությունը երկարացրել էր մայիսին: Խոսքը նաև որոշ նախագծերի մասին է Իրանի Արաք, Ֆորդո և Բուշեր ատոմակայաններում: Սպիտակ տան որոշումը թույլ կտա ՌԴ-ին և եվրոպական երկրներին շարունակել գործակցությունն Իրանի հետ՝ ապահովելով գործողությունների «քաղաքացիական բնույթը»: 2018-ին ԱՄՆ-ն միակողմանի կերպով դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եվրոպական մասնակիցները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, փորձում են պահպանել գործարքը: ԱՄՆ-ն սկսել է փուլ առ փուլ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ՝ փորձելով ստիպել Իրանին վերանայել գործարքի պայմանները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |