ԱՄՆ-ում ստուգում են բեն Լադենի որդու մահվան մասին տեղեկությունը![]() 1 օգոստոսի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարծում են, որ ահաբեկիչ Օսամա բեն Լադենի որդին՝ Համզան, մահացել է: Աղբյուրը կառավարությունում չի նշել, թե երբ և որտեղ է նա մահացել, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Երբ այդ մասին հարց են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նա հրաժարվել է մեկնաբանություններից: Երբ հատուկ գործողության արդյունքում 2011-ին Պակիստանում սպանվեց Բեն Լադենը, Համզան կարող էր գտնվել Իրանում՝ տնային կալանքի տակ: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ-ն մեղսակից է գործողությանը, որը հանգեցրել է բեն Լադենի որդու մահվան: Դա կարող էր տեղի ունենալ վերջին 2 տարում: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը 1 մլն դոլար պարգևավճար էր սահմանել Համզա բեն Լադենի մասին տեղեկությունների համար: Գրոհայինի որդին սպառնում էր հարձակումներ կատարել ԱՄՆ-ում և նրա դաշնակից երկրներում: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական անվտանգության բյուրոյի ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Նաթան Սայլսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |