21.5 հա տարածք՝ Գյումրիում ավտոմաքսատան համար![]() 1 օգոստոսի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21,57 հա հատուկ նշանակության հողատարածքը կամրացվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ այստեղ մաքսատուն ստեղծելու համար: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ը համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։ Նախնական հաշվարկներով, տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել մոտ 2.2 մլրդ դրամ: «ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար», - ասված է հիմնավորման մեջ։ Ապրիլի 9-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն կատարած շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի։ Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ-ը չէր կատարում վարչապետի հանձնարարականը և ավտոմաքսատունը տեղափոխելու փոխարեն առաջարկում էր ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Գյումրիում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |