ՀՀ-ն Վենետիկի հանձնաժողովում 2-րդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել

ՀՀ-ն  Վենետիկի հանձնաժողովում 2-րդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը:

1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից:

Ավելի ուշ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողով է դիմել նաև ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---