Թրամփն առաջարկել է Պուտինին օգնել մարել Սիբիրում անտառային հրդեհները![]() 1 օգոստոսի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնություն է առաջարկել Ռուսաստանին Սիբիրում անտառային հրդեհների մարման գործում: Հուլիսի 31-ի երեկոյան Թրամփը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, հայտարարել է, որ պատրաստ է աջակցել: Պուտինն «իր ամերիկացի պաշտոնակցի առաջարկը գնահատել է որպես այն բանի գրավական, որ ապագայում կստացվի կարգավորել Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները»,-հայտնում է ՏԱՍՍ-ը: Անհրաժեշտության դեպքում, ասել է Պուտինը, ՌԴ-ն կօգտվի ԱՄՆ առաջարկից, հայտնում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ Պուտինի հանձնարարականով անտառային հրդեհների մարմանն էին միացել ՌԴ ՊՆ ուժերը: Մասնավորապես, Կրասնոյարսկ է թռել Իլ-76 10 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ, որոնք հագեցած են հատուկ սարքավորումներով: Անտառային հրդեհների մակերեսը գերազանցում է 2,8 մլն հա-ն: Ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում 170,000 հա վրա, հիմնականում Իրկուտսկի և Կրասնոյարսկի երկրամասերում: Ըստ ՌԴ բնության նախարարության, սիբիրյան անտառներում հրդեհների հիմնական պատճառը բնական գործոնն է՝ այսպես կոչված «չոր ամպրոպները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |