Նիդերլանդներում արգելել են փարաջա կրել. Տուգանքը՝ 150 եվրո 1 օգոստոսի 2019 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Բազմամյա վեճերից հետո Նիդերլանդներում արգելել են դեմքը փակող հագուստի տարրեր կրել: Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից և վերաբերում է, օրինակ, մահմեդական փարաջային և նիքաբին: Նման հագուստ չի կարելի կրել հասարակական վայրերում, այդ թվում դպրոցներում, հիվանդանոցներում, պետական հաստատություններում և տրանսպորտում: Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել իրավասու մարմիններին և տեղական իշխանություններին ապահովել արգելքի կատարումը: Իսկ անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պահանջեն, որ փարաջայով կամ նիքաբով կինը հասարակական վայրում բացի դեմքը: Պահանջը կատարելու արգելքի դեպքում նրան կարող են արգելել մուտքը հաստատություն և կարող են տուգանել 150 եվրոյով, գրում է Deutsche Welle-ն: Մինչ օրս դեռ պարզ չէ, արդյոք արգելքի ազդեցությունն ամբողջական կլինի: Որոշ հաստատություններ, օրինակ, հիվանդանոցներ, հասարակական տրանսպորտն ու ոստիկանությունն արդեն հայտարարել են, որ չեն պահպանելու այն: Դեմքը ծածկող հագուստի տարրերի արգելման շուրջ վեճը Նիդերլանդներում շարունակվում է արդեն 14 տարի: 2011-ին առաջինը Ֆրանսիան արգելեց փակել դեմքը հասարակական վայրերում: Նման արգելքներ կան նաև Դանիայում, Բելգիայում, Բուլղարիայում և Ավստրիայում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |