Հռոմի պապը Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել![]() 1 օգոստոսի 2019 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտնի օպերային երգչուհի, Մոսկվայի Բոլշոյի մենակատար Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել: Երգչուհին հիմնականում հանդես է գալիս Իտալիայում և եվրոպական այլ երկրներում: Երգչուհին հուլիսի 24-ին նշում էր իր ծննդյան օրը, որն անցկացրել է Հռոմի պապի ընկերակցությամբ Վատիկանի Սբ Մարֆայի տանը, որտեղ մինչ օրս համեստ ապրում է Ֆրանցիսկոս Առաջինը՝ չցանկանալով տեղափոխվել պաշտոնական պալատ, հայտնում է «Նովայա գազետան»: Ստանալով նվերը՝ Կասյանը հայտարարել է, որ «գիտակցում է» իր առաքելությունը և խոստացել է Մոսկվայում մատուռ կառուցել սրբության համար: Սակայն, մատուռը չի պատկանի Մոսկովյան պատրիարքությանը կամ այլ եկեղեցական իրավասության, այլ բաց կլինի բոլոր ուղղությունների քրիստոնյաների համար: Թուրինյան պատանքն այն կտավն է, որով, ավանդության համաձայն փաթաթվել Է Հիսուս Քրիստոսի մարմինը խաչից իջեցվելուց հետո: 1984 թվականից Թուրինյան պատանքը Սուրբ Աթոռի սեփականությունն Է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |