Ալթունյան. Ամեն ինչ կարվի, որ Եռաբլուրում տեսահսկման համակարգ տեղադրվի 1 օգոստոսի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Միջոցներ են ձեռնարկվում Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանաքարերը պղծողներին հայտնաբերելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Մեր հերոս տղաների հիշատակի համար կառուցված այս գերեզմանաքարերը կբերվեն պատշաճ վիճակի, որևէ խնդիր չի լինի այս առումով», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշել է՝ ամեն ինչ կարվի, որ Եռաբլուրի տարածքում տեսահսկման համակարգ տեղադրվի։ «Ամեն ինչ կանենք, որ ծառայությունն ավելի ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, պետք է գտնել էդ մարդկանց, ովքեր արել են, հասկանալ՝ ինչու՞ են արել», - ասել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս վստահ լինել, որ նման դեպքեր այլևս չեն լինի՝ Գևորգ Ալթունյանն ասել է. «Պետք է երևի հիվանդ մարդիկ չլինեն այս հասարակութան մեջ, հիվանդ ուղեղից այնքան, որ կարողանան գալ ու նման բաներ անել։ Ես նորից եմ ասում ՝ եթե մենք շարժվենք խելագարության կանխավարկածով, այսինքն, որ մեր շուրջբոլորը շատ խելագարներ կան, ովքեր ունակ են նման բանի, մենք չենք կարողանա առաջ շարժվել»։ Ալթունյանն ասաց, որ Եռաբլուրի տարածքն ամեն օր հսկվում է․ «Բայց այս ամենը տևել է ընդամենը մի քանի րոպե։ Տարածքը չի փակվում, այն բաց է, ցանկացած մարդ ցանկացած ժամի կարող է գալ ու գնալ, հիմա ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել ու ուղարկել, որովհետև դա կարող է ծնողը լինի, հարազատը լինի... աբսուրդ է», - ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են: Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |