Օգոստոսյան իրադարձություններից հետո Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանում բարձրացել է 6 հոկտեմբերի 2008 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան շատ ակտուալ էր ժամանակի առումով: Այդ մասին այսօր «Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ընթացքում հայտարարել էր վրաց քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին: Նրա խոսքերով, Ռուսաստանի մասնակցությամբ Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ օգոստոսյան հակամարտության ժամանակ հայկական դիվանագտությունը հմտորեն պահեց իրեն: «Նա տարանջատեց ռազմավարական եւ մշտական գործընկերոջ շահերը սեփականից, որի արդյունքում տարածաշրջանում Հայաստանի հեղինակությունը բարձրացավ: Այցի արդյունքները բավականին հետաքրքրական կլինեն եւ դա, առաջին հերթին, Երեւան-Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղու շինարարության նախագիծն է: Վրաստանին եւ Հայաստանին պետք է այլընտրանքային ճանապարհ, ինչում մենք համոզվեցինք 2008թ. օգոստոսին: Ճիշտ է, Վրաստանում այդ գաղափարը նաեւ հակառակորդներ ունի, որոնք համոզված են, որ այն կարող է խթանել անջատողական տրամադրությունները Ջավախքում: Սակայն ես համոզված եմ, որ Վրաստանը թույլ չի տա եւս մեկ անջատողականություն եւ բոլոր խոչընդոտները ճանապարհի կառուցման հարցում կհաղթահարվեն»,-ասել է Ցիսկարիշվիլին: Իր հերթին տնտեսական հարցերի գծով փորձագետ Նիկո Օրվելաշվիլին նշել է, որ նախագծից մինչ իրականացում բավական ժամանակ կպահանջվի: «Առաջին հերթին մեզ պետք է տեխնիկա-տնտեսական հիմնավորում այս նախագծի նպատակահարմարության վերաբերյալ, որը դեռ չկա: Ուստի դեռեւս վաղաժամ է խոսել Վրաստանն ու Հայաստանը կապող եւս մեկ ճանապարհի մասին»,-ասել է Օրվելաշվիլին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |