40 ազդեցիկ ավստրալացիներ միացել են «Արցախի ավստրալացի բարեկամներ» խմբին 2 օգոստոսի 2019 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է «Արցախի ավստրալիացի բարեկամներ» խմբի ստեղծման մասին, որում ընդգրկված են 40 ազդեցիկ ավստրալացիներ: Սիդնեյում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որ ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Խմբում ընդգրկվել են դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը և նահանգի այլ խորհրդարանականներ, ինչպես նաև գիտնականներ, մի շարք կրոնական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հայտարարությունն արվել է Արցախի Հանրապետությունից արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ պատվիրակության այցի ավարտին, հայտնում է Արցախպրեսը: Մայիլյանը ողջունել է խմբի ստեղծումը ՝ վստահություն հայտնելով, որ նույն բարեկամական խումբը կստեղծվի նաև Արցախում և «կդառնա երկու երկրների միջև համագործակցության կարևոր ուղի»: Օգոստոսի 1-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |