Սահմանամերձ համայնքների 700-ից ավելի երեխա՝ Երևանում մշակութային միջոցառումների մասնակից![]() 2 օգոստոսի 2019 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ համայնքների 9-13 տարեկան մոտ 700 երեխայի համար ամառային արձակուրդների շրջանակում Երևանում միջոցառումներ են անցկացվում: Հակոբյանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխան ծրագրի շրջանակում այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել է «Հաղթանակի» զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում։ Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին: Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Այն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3.6 մլն դրամ։ Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում են Երևանում: Օրն ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |