ՊԵԿ. Ձևակերպումից հետո մեքենաները պետք է 48 ժամում դուրս բերվեն Նորագավիթի մաքսատնից![]() 2 օգոստոսի 2019 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է վարորդներին Նորագավիթի ավտոմաքսատանը մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները օրենքով նախատեսված 48 ժամվա ընթացքում պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Նշվում է, որ կոմիտեն խիստ հսկողություն է իրականացնում: «Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով», ։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |