Ստամբուլում շինաշխատանքների ժամանակ V դ. եկեղեցի են գտել

Ստամբուլում շինաշխատանքների ժամանակ V դ. եկեղեցի են գտել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։

Հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5-րդ դարի եկեղեցի։ Սակայն եկեղեցու ծագման վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է Ermenihaber-ը:

Շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ ի հայտ են գալիս պատմամշակութային արժեք ունեցող իրեր և կառույցների ավերակներ։ Վերջերս հայտնաբերված ավերակներից պարզ է դարձել, որ այդ տեղանքը 1500 տարի առաջ հանդիսացել է նավահանգստային քաղաք։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---