Դեղերի ոլորտում վարույթներով տուգանքի չափը գերազանցում է 300 մլն դրամը

Դեղերի  ոլորտում վարույթներով  տուգանքի չափը  գերազանցում է 300 մլն դրամը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ դեղերի ներմուծողների նկատմամբ վարույթներով տուգանքների չափը գերազանցում է 300 մլն դրամը:

Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ոլորտում 2018 թվականին իրականացված վարույթների քանակը եղել է 208, իսկ հուլիսի 1-ի դրությամբ իրականացված վարույթների քանակը 1100 է:

Խուրշուդյանի խոսքով, 330-ից ավելի գազալցակայանների սանիտարահիգիենիկ վիճակն է ստուգվել, եղել են շատ խախտումներ, բայց «այսօր արդեն ունեն բավականին լավ վիճակ»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---