Փաշինյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կխոսի համազգային հարցերից (վիդեո)

Փաշինյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կխոսի համազգային հարցերից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այդ մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Նա ասել է, որ մտադիր է բավականին ծավալուն ելույթ ունենալ և անդրադառնալ Արցախին, Հայաստանին, Սփյուռքի հետ միասնությանը և այլ հարցերի: «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սպասում եմ բոլորիդ՝ ընդարձակ ելույթ կունենամ մեր համազգային հարցերի, Արցախի և Հայաստանի վերաբերյալ», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական խաղերի բացմանը:

 Ուշագրավ
---