«Սանիթեքի» տնօրեն. Ընկերության հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում 2 օգոստոսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը Թբիլիսիից տեսակապով ասուլիս է հրավիրել. նա հայտարարել է, որ ընկերության նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա պնդել է, որ «Սանիթեքը» շարունակում է «ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների», և դրա վառ վկայությունը 2019 թվականի փետրվարին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարուցված քրեական գործն է: Քրգործը հարուցվել է հարկերից խուսափելու հիքմով: Ընկերության տնօրենը պնդել է, որ այդ գործն անօրինակ է, որի նպատակը մասնավոր ներդրողից գույքի բռնագանձումն իշխանության կողմից՝ ելնելով հանրային շահերից: «Սանիթեքի» իրավաբանական թիմի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի խոսքով, թե նախորդ, թե ներկայից կառավարությունից ստացել են դրական համաձայնություն, որ, չնայած հարկային նոր օրենսգրքի ուժի մտնելուն, ընկերությունը կշարունակի օգտվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքից, մինչդեռ «այդ խոստումը չի իրագործվել», և հարուցվել է քրեական գործ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |