«Սանիթեքն» առաջարկել է վարձակալել քաղաքապետարանի գնած աղբատարները

«Սանիթեքն» առաջարկել է վարձակալել քաղաքապետարանի գնած աղբատարները

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունն ունի երկու առաջարկ աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ՝ առաջինը ընկերության և քաղաքապետարանի նոր ձեռքբերած տեխնիկայով ջանքերի մեկտեղումն է. մասնավորապես առաջարկվում է, որ քաղաքապետարանն իր գնած տեխնիկան վարձակալությամբ տա ընկերությանը:

Ընկերությունն ունի նաև երկարաժամկետ լուծման տարբերակ:

«Մենք պատրաստ ենք անմիջապես կատարել $4 մլն-ի ներդրում նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար: Պատրաստ ենք տարեկան 500 աղբաման գնել ու հնարավորինս արդիականացնել ավտոպարկը: Ներդնել կորպորատիվ կառավարման մեխանիզմ և քաղաքապետարանին ներկայացնել կառավարման հաշվետվություն», - ասել է ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

Որպես նախապայման, քաղաքապետարանին առաջարկվում է մշակել և ներդնել աղբահանության մեխանիզմ և արդիականացնել Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքները:

Ընթերցեք նաև՝ «Սանիթեք». Անհնար է նույն բյուջեով ծառայություններ մատուցել»,

«Սանիթեքի» տնօրեն. Ընկերության հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---