Գյումրիում նոր ծննդատունը կսկսեն կառուցել 2019-ին

Գյումրիում նոր ծննդատունը կսկսեն կառուցել 2019-ին

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականին կմեկնարկեն Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:

Օգոստոսի 2-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ըստ որի ծննդատան կառուցումը կիրականացվի Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով:

«Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում», -հայտնել է նախարարը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---