Պայթյուններ Բանգկոկում. Կան տուժածներ![]() 2 օգոստոսի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Բանգկոկում օգոստոսի 2-ին մի քանի պայթյուն է որոտացել: Գործի է դրվել 6 պայթուցիկ, ևս մեկ ռումբ հաջողվել է գտնել և վնասազերծել մինչև պայթելը: Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում կառավարական թաղամասում, գրում է Meduza-ն The Bangkok Post-ի վրա հղումով: Ըստ աղբյուրների ոստիկանությունում, պայթուցիկները թայմերներ են ունեցել: 3 կին է տուժել, որոնք մաքրում էին փողոցը: Թաիլանդի բնակիչները կոչ են արել բնակիչներին հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել: Պայթյունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել: Պայթուցիկները գործի են դրվել Բանգկոկում ընթացող ԱՍԵԱՆ գագաթնաժողովի ժամանակ, հավանաբար, ահաբեկման ակցիա է եղել: Վերջին շրջանում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են կատարվել Թաիլանդի հարավում, որտեղ ծայրահեղական խմբավորումներ են գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |