ՊՆ խոսնակ. 120 զինվոր տեխնոլոգիական վաշտում կծառայի![]() 2 օգոստոսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2019թ. ամառային զորակոչն ավարտվել է: 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տոկոսը հիմնականում կապված է քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Նշվել է նաև, որ ընդհանուր զորակոչված զինծառայողներից մոտ 120 զինծառայող հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել է տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել է «Ես եմ» ծրագրով: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի: Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |