Պայթյուն՝ Երևան-Սևան ճանապարհին. Տուժածներ ու զոհեր չկան

Պայթյուն՝  Երևան-Սևան  ճանապարհին.  Տուժածներ ու զոհեր չկան

PanARMENIAN.Net - Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պայթյունի հետևանքով տուժածներ ու զոհեր չկան: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են Patriot Nissan և Range Rover մակնիշների ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---