ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը![]() 2 օգոստոսի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին. ԱԽ քարտուղարը հատուկ ընդգծել է Արցախին տրվող ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը: Քարտուղարն անդրադառնալով ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը: Դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը մեր երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և նա ուրախ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու մեր երկու երկրների հետագա համագործակցությանն այս ոլորտում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: Ավելի վաղ հայտնի է դարձեկ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեղի տալով ադրբեջանական բռնատիրական ռեժիմի ճնշմանը, կարող է դադարեցնելԱրցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը, որն անհամար թվով կյանքեր է փրկել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |