Պլաստիկ տոպրակները վճարովի դարձնող նախագիծը լրացվում է. Պահանջը տեղափոխվել է 2020-ի հունվար 2 օգոստոսի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագծում փոփոխություններ է իրականացնում, որոնցով պահանջի ուժի մեջ մտնելու նախապես որոշված ժամկետը 2019 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվում է 2020 թվականի հունվարի 1: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հայտնել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ տնտեսվարողների հետ քննարկումներում, որոշվել է ժամանակ տալ վերջիններիս նախապատրաստվելու համար: Ավետիսյանը հայտնեց նաև, որ այժմ օրենքը լրամշակման փուլում է: Ընթացիկ տարվա փետրվարին նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2019 թվականի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր նաև 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ, ինչը միտված է տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին արգելել դրանց վաճառքը Հայաստանում: Հայաստանում մի շարք սուպերմարկետներ արդեն մի քանի տարի է՝ պոլիէթիլենային տոպրակները վաճառում են 10 դրամով՝ գնված ապրանքը տեղավորելուց առաջ գնորդից ճշտելով, թե արդյոք ցանկանում են դրանք տեղափոխել տոպրակով: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |