Շվեյցարահայ գործարարն ուզում է նպաստել ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացմանը![]() 2 օգոստոսի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարահայ գործարարՎարդան Սիրմաքեշը ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Այդ մասին նա հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը: Նա ընդգծել է, որ ուզում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով մեր երկրում արտադրության և ռազմարդյունաբերության զարգացմանը։ Շվեյցարահայ գործարարը նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին: Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարևոր է Հայաստանի առաջընթացի և զարգացման համար և պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։ Նա ասել է, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է շատ զարգացած արդյունաբերական համակարգ, իրենց գործին գիտակ բարձրակարգ մեխանիկ ինժեներներ, և որ հիմա էլ կան նախագծեր՝ ռազմարդյունաբերության մեջ կիրառելու համար, և ներկայացված առաջարկությունն, անշուշտ, կօգնի այդ ուղղությամբ արագ առաջ գնալու և զարգանալու։ Նախարարը շվեյցարահայ գործարարին է ներկայացրել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |