Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրից Մելիք Մանուկյանին պատկանող մեքենան փախցրել են

Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրից   Մելիք Մանուկյանին պատկանող մեքենան փախցրել են

PanARMENIAN.Net - Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի վայրից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող մեքենան փախցրել են, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Մանուկյանի Range Rover մակնիշի մեքենան անսպասելիորեն լքում է դեպքի վայրը:

Մեքենան վնասվել էր պայթյունի հետևանքով:

Ավելի վաղ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պայթյունի հետևանքով տուժածներ ու զոհեր չկան: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են Patriot Nissan և Range Rover մակնիշների ավտոմեքենաները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---