ԶԼՄ. Օզբիլիսը կխաղա Երևանի «Արարատում»![]() 2 օգոստոսի 2019 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ռուսական «Կուբանի» և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կվերադառնա Հայաստան և հանդես կգա Երևանի «Արարատի» կազմում, հայտնում է Sport24-ը: 29-ամյա ֆուտբոլիստը 2016-ից թուրքական «Բեշիքթաշի» անդամ է: Սակայն, թուրքական ակումբը հենց սկզբից նրան վարձակալական հիմունքով հանձնեց «Ռայո Վալեկանոյին», որտեղ նա ընդամենը 3 հանդիպման է մասնակցել: 2018-ի փետրվար-հունիսին Օզբիլիզը վարձակալությամբ խաղացել է «Շերիֆում»՝ մասնակցելով 4 խաղի: Նախորդ խաղաշրջանը Օզբիլիզը սկսել է «Վիլլեմ II»-ում, իսկ ապրիլին հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիտարդի» հետ խաղում, որից հետո հոլդանական ակումբը խզել է պայմանագիրը նրա հետ: Օզբիլիսը «Վիլլեմ II» ակումբում 18 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում է կատարել: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը թուրքական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |