Պայթյունի վայրից փախուստի դիմած մեքենան հայտնաբերվել է. Քրգործ է հարուցվել![]() 2 օգոստոսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 2-ին Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող մեքենան: Ոստիկանության փոխանցմամբ, պայթյունի հետևանքով վնասված մեքենան առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով», - ասված է հաղորդագորության մեջ։ Ավելի վաղ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և 235 -րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |