ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ին![]() 3 օգոստոսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Ըստ ամերիկյան գերատեսչության ղեկավար Մորգան Օրտագուսի, սահմանափակող միջոցները կգործեն առնվազն 1 տարի: Պատժամիջոցները հանելու պայման են հանդիսանում ներկայում և ապագայում քիմզենքի չկիրառման հուսալի երաշխիքները, միջազգային տեսուչների ներգրավումը գործընթացին, ինչպես նաև փոխհատուցումները Սոլսբերիի զոհերին, գրում է Lenta.ru-ն: Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել ՌԴ դեմ սահմանափակող միջոցների երկրորդ փաթեթի ընդունման մասին: Ամերիկյան կողմի նոր պատժամիջոցների պատճառն այն է, որ Մոսկվան Սկրիպալների հետ կապված իրավիճակի կրկնությունը բացառելու երաշխիքներ չի ներկայացրել: Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, 2018-ի մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել են բրիտանական Սոլսբերիում, նստարանին: Մասնագետները պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդապարալիտիկ նյութով: Լոնդոնում դրանում մեղադրեցին Մոսկվային: ՌԴ-ն ժխտում է իր մասնակցությունը միջադեպին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |