Գերմանիյում թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ են առգրավել՝ €1 մլրդ-ի

Գերմանիյում թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ են առգրավել՝ €1 մլրդ-ի

PanARMENIAN.Net - Գերմանիայում թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ են առգրավել՝ 1 միլիարդ եվրոյի: Ըստ փաստաթղթերի, 4,5 տոննա կոկաինը ձևակերպված էր որպես Ուրուգվայից ուղարկված բակլազգի սոյա:

Սակայն բակլազգիների փոխարեն մաքսավորները հայտնաբերեցին սև սպորտային պայուսակներ՝ լցոնված փոշի պարունակող անհամար (4200 հատ) փաթեթներով, գրում է «Ռոսիյսկայա գազետան» Associated Press-ի վրա հղումով: Համբուրգում առգրավված խմբաքանակի արժեքը գնահատվել է 1 մլրդ եվրո՝ փողոցային գներով: Դա կոկաինի ամենամեծ խմբաքանակն է, որ առգրավվել է Գերմանիայի պատմության մեջ: Մահաբեր բեռն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից ուղարկվել էր բելգիական Անտվերպեն:

Գերմանացի մաքսավորները հայտարարել են, որ բեռը ոչնչացվել է բացարձակ գաղտնիության և անվտանգության աննախադեպ պայմաններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---