Փաշինյանը՝ Սարգսյանի օրոք կազմած գաղտնի փաստաթղթի մասին. «Մեր երկրում պետինստիտուտները կաթվածահար են» 5 օգոստոսի 2019 - 10:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ ծանոթացել է նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2014 թվականին կազմած մի գաղտնի զեկույցի և եզրահանգել, որ երկիրը գտնվում է «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»: Վարչապետը հայտնել է, որ այդ փաստաթղթին մի քանի ամիս առաջ ծանոթացել էր, բայց որոշել էր հրատապ հետևություններ չանել: «Այս փաստաթուղթը կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել», - ասել է վարչապետը: Փաշինյանը միաժանակ հավելել է, որ փաստաթղթի բովանդակությունն օգնում է հասկանալ, թե ինչ խնդիրներ պետք է լուծել երկրում: «Ամենաթարմ օրինակը վերցնենք՝ ճանապարհաշինությունը: Թվում է, թե կա գումար, այս տարի աննախադեպ մեծ գումար ենք հատկացրել ճանապարհաշինության համար, այդ գումարը կառավարությունը հատկացրել է, թվում է, թե այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին, պատշաճ ձևով, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Նախորդ տարի դեպքեր ունեցանք, որ մրցույթը ինչ-որ ընկերություն շահում է, հետո պարզվում է, որ ճանապարհն այնպիսի որակով են կառուցել, որ 6 ամսվա ընթացքում պիտի քանդվի: Մենք հիմա այդ ընկերություններին վճարումներ չենք անում, բայց էությունը սրանից չի փոխվում, որովհետև կորցնում ենք ժամանակը, փչանում է տրամադրությունը: Ու այս փաստաթուղթը կարդում եմ, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ՀՀ-ում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա: Սա ամենամեծ պրոբլեմն է, ըստ էության ,ու մեր կառավարությունը կանգնած է այսպիսի մարտահրավերների առաջ: Մենք պետք է զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ», - ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև հստակեցրել է, թե ինչ նկատի ունի՝ ինստիտուտ ասելով՝ անկախ դատական համակարգ, նաև պետգնումների համակարգ և այլն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |