ԱՄՆ-ում 1 օրում կրակոցների 3 դեպք է եղել. Մոտ 30 զոհ կա![]() 5 օգոստոսի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 1 օրում կրակոցների 3 դեպք է եղել, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 30 մարդ է զոհվել: Օգոստոսի 4-ին Չիկագոյի զբոսայգում հնչած կրակոցների հետևանքով 7 մարդ է վիրավորվել, հայտնում է ոստիկանությունը: Անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ խաղահրապարակի մոտ: Կրակել են սև Chevrolet Camaro-ից և հեռացել հանցանքի վայրից, հայտնում է «Վեդոմոստին»: Օհայոյի նահանգի Դեյթոն քաղաքում անհայտ անձը 9 մարդ է սպանել: Եվս 26 անձ տուժել է, իսկ հանցագործը սպանվել է: Իսկ դրանից մի քանի ժամ առաջ զինյալը կրակ է բացել հրացանից Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart խանութի հաճախորդների ուղղությամբ: Այնտեղ զոհվել է 20 մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել: Կրակողը հանձնվել է ոստիկանությանը՝ դա 21-ամյա երիտասարդ էր նույն նահանգի այլ քաղաքից: Կրակոցներից առաջ նա մանիֆեստ է հրապարակել համացանցում: Ոստիկանությունը չի կարծում, որ դեպքերը փոխկապակցված էին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |