Նախագիծ. Մանկավարժների խրախուսման մրցույթներ կլինեն

Նախագիծ. Մանկավարժների խրախուսման մրցույթներ կլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը:

Դրանով սահմանվում են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը:

Ամրագրվում է հեռավար (դիստանցիոն) կրթությունը՝ այլընտրանքային կրթական ծրագրի ձև, որի շրջանակում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով,

Նախատեսվում է նաև կրեդիտային համակարգի ներդրում միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման ընթացքում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---