Ըմբիշ Արթուր Շահինյանը՝ Poland Open-ի ոսկե մեդալակիր![]() 5 օգոստոսի 2019 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվել է լարված պայքար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս է հրել Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն է տվել Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկել է և այլևս չի կարողացել շարունակել պայքարը։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Արթուր Շահինյանը։ Գևորգ Ղարիբյանն էլ (60 կգ) դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ)։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |