Բայկալում շամանները մատաղ են արել. Խնդրել են աստվածներին օգնել հրդեհների դեմ պայքարում![]() 5 օգոստոսի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Մոտ 50 շաման ՌԴ-ից, Գերմանիայից, Մոնղոլիայից և Լեհաստանից Բայկալի Օլխոն կղզում ծիսական արարողություն են կատարել՝ խնդրելով աստվածներին դադարեցնել տայգայի հրդեհներն ու ջրհեղեղները: Այդ մասին հայտնել է շամանների «Տենգերի» միջազգային կազմակերպությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Թայլագանն ավարտվել է: Եղել է հզոր էներգետիկա: Ծեսին մասնակցել է մոտ 50 շաման Մոնղոլիայից, Լեհաստանից, Գերմանիայից և, բնականաբար, Բուրյաթիայից: Եղել է զոհաբերություն սննդի տեսքով,-ասել է զրուցակիցը: Թայլագանը մի ծես է, որը կատարում է շամանը՝ խնդրելով աստվածներին հեռու վանել աղետներն ու դժբախտությունները: Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 3 մլն հա: 4 սուբյեկտում՝ Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում և Յակուտիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |