Մոսկվայում ծեծել են ցուցարարներին, 1000-ին բերման ենթարկել![]() 5 օգոստոսի 2019 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Մոսկվայում տասնյակ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկել, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները։ Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է գործադրվել՝ հիմնականում ծեծել են մահակներով: Իշխանությունը նախազգուշացրել էր, որ ձեռնարկելու է «բոլոր անհրաժեշտ միջոցները չարտոնված հանրահավաքը կասեցնելու համար»։ Սա սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշման դեմ բողոքի երկրորդ զանգվածային գործողությունն էր, նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, որի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1300 մասնակից: Ավելի ուշ Եվրոպական միությունը, ԵՄ առանձին երկրներ և մի շարք միջազգային կառույցներ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններ են տարածել՝ որակելով ՌԴ իշխանությունների այս գործողությունները որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ: Վերջիններս պահանջել են նաև ազատել բերման ենթարկվածներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |