Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 98-ամյա Ասանա Սարգսյանը

Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 98-ամյա Ասանա Սարգսյանը

PanARMENIAN.Net - Արգենտինայում վախճանվել է Ցեղասպանությունը վերապրած Ասանա Սարգսյանը: Օգոստոսի 4-ին նա կդառնար 98 տարեկան, գրում է El Ciudadano-ն:

Նա ծնվել է 1921-ին Դիարբեքիրում (ժամանակակից Թուրքիայի տարածք), նա վերապրել է զազրելի սիստեմատիկ բնաջնջումը, որն Օսմանյան կայսրությունը ծրագրել էր հայ ժողովրդի դեմ: Եվ այժմ Սարգսյանն այլևս մեզ հետ չէ: Այդ մասին ասել է «Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դելֆինա Դեմիրճյանն արգենտինահայ համայնքից:

«Հատելով լեռներն ու գետերը, իր կյանքը փրկելու համար, հատելով օվկիանոսը, մեծ ընտանիք ստեղծելով, շրջապատված լինելով երեխաների, թոռների ու ծոռների հետ, վերապրելով այս ամենը, նա հեռացավ»,-ասել է Դեմիրճյանը: «Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---