Վրաց-օսական հակամարտության գոտում ԵՄ դիտորդների առաքելությունն աշխատանքի է անցել 7 հոկտեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության դիտորդների առաքելությունը օպերատիվ կերպով աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից, ինչպես եւ ենթադրվում էր: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Առաքելության կազմում 350 հոգի է 22 երկրներից` ապահովման անձնակազմը ներառյալ, նրանցից մոտ 220 հոգին դիտորդներ են: Այդպիսով, Եվրոպական Միությունը ամենալայն մասնակցություն է ցուցաբերել, գործադրված են ԵՄ գրեթե բոլոր երկրները: Առաքելությունը ժամանակին է ուղարկվել, դա օպերատիվության իսկական սխրանք է. չէ՞ որ անհրաժեշտ էր պատրաստել ոչ միայն մարդկանց, այլեւ` տեխնիկայի, կապի միջոցների ուղարկումը: Առաքելության կազմում կան Ֆրանսիայի 43 ներկայացուցիչ, որոնցից 36-ը` դիտորդներ: Դա ամենախոշոր քանակակազմն է, բայց մյուս երկրների մասնակցությունը նույնպես նշանակալից է, եւ առաքելության մասնակիցների թվում քսանից երեսուն մարդ է կազմում: Ֆրանսիական քանակակազմը բաղկացած է չզինված ժանդարմներից: Կողմնորոշումն առաքելության կողմից իրականացվում է տեղում: Առաքելության ղեկավարը գերմանացի է, տեղակալը` ֆրանսիացի: Եվրոպական Միության առաքելությունը սերտ փոխգործակցում է ԵԱՀԿ եւ Միավորված Ազգերի Կազմակերպության հետ: Նա իր գործողությունները կոորդինացնում է վրացական կառավարության հետ, եւ սերտ փոխգործակցում նաեւ տարածաշրջանում գտնվող ռուսական ուժերի հետ, որպեսզի առաքելության իրագործումից հետո ապահովվի ռուսական զինված ուժերի դուրսբերումը կից տարածաշրջաններից` ըստ օգոստոսի 12-ին ստորագրված համաձայնության կետ 5-ի, որն առնչվում է միջազգային ներկայության իրականացմանը, որը կհանգեցնի այդ համաձայնության շրջանակներում նախաձեռնված անվտանգության լրացուցիչ միջոցների գործունեության ավարտին: Եվրամիության դիտորդների առաքելության իրագործումը համապատասխանում է օգոստոսի 12-ին ստորագրված համաձայնության կետ 5-ին` «Սարկոզիի ծրագրին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |