Սիբիրյան հրդեհները կշարունակվեն մինչև աշնան անձրևները 5 օգոստոսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սիբիրում և Հեռավոր Արևելքում մոլեգնող հրդեհները, չնայած մի քանի գերատեսչությունների և կամավորների համատեղ գործողություններին, հազիվ թե հնարավոր լինի մարել մինչև ամռան ավարտը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Գրիգորի Կուկսինը, գրում է «Իզվեստիան»: Ըստ ՌԴ ԱԻՆ-ի, դեռևս 470 օջախ ակտիվ է: Ծուխը ծածկել է հարյուրավոր բնակավայրեր 5 տարածաշրջաններում: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հատուկ միջոցներ ձեռնարկել: Բնապահպաններն ասում են, որ տարերքին հնարավոր կլինի հաղթել միայն աշնան անձրևների մեկնարկի հետ, իսկ առայժմ այդպիսիք չեն սպասվում: Ռազմական օդաչուները մարել են կրակն անվերահսկվող տարածման 1,1 մլն հա ընդհանուր տարածքից 450 հազարում: Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում մարվել է 116 մեծ հրդեհ: Աշխատանքներում ընդգրկված են Իլ-76-ն ու Մի-8 ուղղաթիռները: Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 3 մլն հա: 4 սուբյեկտում՝ Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում և Յակուտիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա |