ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրումն է կարևորել

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն  առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրումն է կարևորել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման վրա, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։

ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Մարգարյանը «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպմանն ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար նվազեցնել քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգները, և դրա ներդրումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---