Հնդկաստանը կչեղարկի Քաշմիրի հատուկ կարգավիճակը 5 օգոստոսի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը հայտարարել է, որ Դելին կչեղարկի Ջամու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը: «Ջամու և Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմավորվի»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում իրավիճակի վերաբերյալ զեկույցով: Համապատասխան առաջարկով որոշումը ստորագրել է նախագահ Ռամ Նաթհ Գովինդը, հայտնել է Ամիտ Շահը, գրում է Deutsche Welle-ն: Պաշտոնական Դելին առաջարկում է չեղարկել երկրի սահմանադրության 370-րդ հոդվածը, որով ամրագրված էր առավելապես մահմեդականներով բնակեցված այդ նահանգի հատուկ կարգավիճակը և ավելի շատ ինքնավարություն տրվում, քան մյուս նահանգներին: Կարգավիճակը նաև հնարավորություն էր տալիս անշարժ գույք գնել և պետական պաշտոններ զբաղեցնել միայն տեղաբնակներին: Օգոտոսի 4-ին Հնդկաստանի ոստիկանությունը տնային կալանքի է ենթարկել նահանգի ամենաազդեցիկ երկու կուսակցությունների առաջնորդներին՝ Մեհբուբու Մուֆտինն և Օմար Աբդուլլային: Մայրաքաղաք Սրինագարում և որոշ շրջաններում արգելավծ են բոլոր հավաքները: Որոշ շրջաններում անջատված է բջջային կապը, արգելափակված է համացանցը: Հուլիսի ավարտին կենտրոնական իշխանությունները լրացուցիչ 10 հազար զինծառայող տեղակայեցին Քաշմիրում, որտեղ անկայուն քաղաքական իրավիճակ էր: Նահանգի կառավարությունը կոչ է արել զբոսաշրջիկներին և ուխտավորներին որքան հնարավոր է արագ լքել տարածքն անվտանգության նկատառումներով: Դա կապված է նրա հետ, որ նահանգում գործող գրոհայինները կարող են հարձակումներ գործել մոտալուտ Անկախության օրը, որը Հնդկաստանը նշում է օգոստոսի 15-ին: Քաշմիրի տարածքը շարունակում է վիճելի մնալ Հնդկաստանի և Պակիստանի միջև 1947-ից ի վեր, երբ Լոնդոնը, անկախություն տալով բրիտանական Հնդկաստանին, կիսեց այն երկու մասի ըստ կրոնական հատկանիշի: Երկու երկրները վարչական կառավարում են իրականացնում Քաշմիրի տարբեր շրջաններում, որի բաժանումն ամրագրված չէ սահմանների մասին պաշտոնական համաձայանգրերով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |