2018-ի համեմատ ՀՀ-ում փայտամթերումը նվազել է 22%-ով![]() 5 օգոստոսի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական տվյալներով, 2019 թվականի հունվար-հունիսին 2018 թվականի հունվար-հունիսի նկատմամբ ՀՀ-ում փայտամթերումը նվազել է 22%-ով: Ըստ այդ տվյալների, հաշվետու ժամանակահատվածում երկրում անկում է գրանցել նաև անտառաբուծությունը՝ 24%-ով, իսկ անտառաբուծությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունները՝ մոտ 15%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներում ամփոփված են բացառապես օրինական անտառհատումների արդյունքում իրականացված փայտամթերման ծավալները: Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի անօրինական ճանապարհով 0.5-1 մլն խմ փայտ է հատվում, ինչը տարեկան մոտ $40 մլն-ի եկամուտ է բերում: Ավելի վաղ Իջևանում մի խումբ մարդիկ միջպետական ճանապարհ էին փակել Կառավարությունից պահանջելով ապօրինի անտառհատումներ թույլ տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել էր, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |