Երևանի աղբահանությունն իրականացնող համայնքային հիմնարկը 50 աղբատար կունենա

Երևանի աղբահանությունն  իրականացնող համայնքային հիմնարկը 50  աղբատար   կունենա

PanARMENIAN.Net - Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ այժմ մի շարք վարչական շրջաններում աղբահանության խնդիր կա, որովհետև այնտեղ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենա գրեթե չի մտնում:

«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում պետք է տեղադրված լիներ 16,000 աղբաման, իսկ այսօր Երևանում տեղադրված է ընդամենը 4000 աղբաման, որոնց մեծ մասը շարքից դուրս է եկել:

Համայնքը կունենա նաև սեփական աղբամաններ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Երևանում է` մոտ 400 հատ: Դրանց թիվն առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով 4400-ի:

Համայնքային հիմնարկը ներկայումս արդեն 10 միավոր տեխնիկա ունի, և ամեն օր վաղ առավոտից աշխատակիցները դուրս են գալիս փողոց՝ մաքրելու աղբը: Այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---