ՀՀ-ում մտադիր են «Ավարայր» ֆուտբոլային ակումբ հիմնել 5 օգոստոսի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մտադիր են պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ հիմնել, որը կկոչվի «Ավարայր»՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտի պատվին: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է GoFundMe.com-ում՝ նախատեսվում է միջոցներ հավաքագրել նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Հայտարարությունը տեղադրել է Դավիթ Մխիթարյանը: Ակումբը կգործի Դիլիջանում, որն ընտրվել է իր գեղեցիկ բնության և ճանապարհատրանսպորտային ու զբոսաշրջային զարգացած ենթակառուցվածքների համար: Առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիր ստեղծել` ֆուտբոլային խաղադաշտով ու 2000 նստատեղ ունեցող ստադիոնով: Այն կկառուցվի Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) հարևանությամբ: Կպահանջվի մոտ 50 հազար դոլար: Երկրորդ փուլում կհիմնվի զարգացած ենթակառուցվածքներով ֆուտբոլային ակադեմիա՝ այդ նախագծի իրագործման համար «Ավարայրը» մտադիր է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Դիլիջանի միջազգային դպրոցի հետ: Ակումբը պատարստվում է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը 2021 թվականից: GoFundMe.com-ը բազմապրոֆիլային կոմերցիոն հարթակ է, որտեղ կարելի է գումար հավաքել տարբեր նախաձեռնությունների համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |