Վերաքննիչը բեկանել է դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու որոշումը

Վերաքննիչը բեկանել է դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու որոշումը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը, բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը», - ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում է սկսվել դատական գործերի փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի դրվագով:

ԲԴԽ որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն է հայտնել մոտ100 փաստաբան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---